fbpx
Սպորտ

Իբրահիմովիչը նշել է, թե ով էր արժանի Ոսկե գնդակին

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Լիոնել Մեսսիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայության, ինչպես նաև «Ոսկե գնդակի» արդյունքների մասին։

-Մեսսի, թե՞ Ռոնալդու:

Երկուսն էլ շատ ուժեղ են։ Այս պարագայում կընտրեմ Մեսսիին, քանի որ մենք միասին ենք խաղացել։

-Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք նրա հետ:

-Պրոֆեսիոնալ: Լեոն ապրում է ֆուտբոլով: Բայց այս տարի Լևանդովսկին էր արժանի «Ոսկե գնդակին», ասել է «Միլանի» հարձակվողը Corriere della Sera–ի հետ զրույցում:

Մեսսին նոյեմբերին 29-ին ստացավ իր 7-րդ «Ոսկե գնդակը», Լևանդովսկին 2-րդն էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ