«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Անդերսոնի հետ։
Այս մասին հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է 39-ամյա ֆուտբոլիստի հավանական վերադարձը հավաքական։
Անդերսոնը Իբրահիմովիչի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ այն անցել է լավ մթնոլորտում ու կա պատրաստակամություն՝ շարունակելու երկխոսությունը։

