Հայաստանի բազմաթիվ ճանապարհների մերկասառույց է. Լարսը փակ է բեռնատարների համար

Ամենադիտվածներ

Արցախում առատ տեղումներ են․ որոշ համայնքներում 1-1,5 մետրանոց ձյան շերտեր են

ՀՀ տարածքում մի շարք ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի՝ կապված մերկասառույցի և ձմեռային եղանակային բարդ պայմանների հետ։ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում, որտեղ փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Այս հատվածներում վարորդներին խստորեն խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով՝ անվտանգության նկատառումներով։

Մերկասառույց է նկատվում Վարդենյաց լեռնանցքում, ինչպես նաև Արտաշատ, Վեդի, Ապարան, Արագած տարածաշրջաններում և մի շարք այլ ճանապարհահատվածներում, ներառյալ Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր», Երևան-Սևան, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ուղղությունները։

Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածը ներկայումս փակ է բեռնատարների համար։

Տարածքային և տեղական ճանապարհների անվտանգության համար կարևոր է պահպանել համապատասխան ուղեցույցները՝ չվտանգելով երթևեկության մասնակիցների կյանքն ու գույքը։ Վարորդներին հորդորում են նախօրոք ստուգել ճանապարհային պայմանները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();