fbpx
Հասարակություն

Եթե ասվի` կարանտին էլ չկա, ի՞նչ եք շահելու․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Գրառումներ եմ կարդում կարանտինի մասին, ու ինձ թվում է` գժանոց եմ ընկել։

Ի՞նչն եք ձեռ առնում, կամ ո՞ւմ եք ձեռ առնում։ Եթե մարինայանմաններից կամ գևորիկանմաններից եք, ես ձեզ հետ խոսելու բան չունեմ։ Բայց եթե նորմալ մարդիկ եք և գիտեք, որ կա՛ էդ փորձանքը, որ կախված է ողջ մարդկության գլխին, կասե՞ք` ինչ է ձեր ուզածը։

Եթե արտակարգ դրության ժամանակ չէիք փայլում կարգապահությամբ (շատ մեղմ ասած), եթե ասվի` կարանտին էլ չկա, պըրծ, ի՞նչ եք շահելու, ասեք` ես էլ միանամ ձեզ ու բռունցք թափ տամ էս կարանտինը գլխներիս կապողների դեմ։

Մեկն էլ գրել է` Նոր տարիներս էլ հարամ արեցին։ Դեռ սեպտեմբերն է, դեռ ոչ ոք չգիտի` էս համավարակը նահանջելո՞ւ է, թե նորից բռնկվելու է ոնց որ հիմա բազմաթիվ երկրներում է, բայց արդեն Նոր տարվա մասին է մտածում։

Կամ կասե՞ք` ոնց է հարամվելու ձեր Նոր տարին։ Որևէ մեկը ձեզ արգելո՞ւմ է խոզի բուդն առնել ու գրկել–նստել։ Ի՞նչ են անում հայերը նոր տարուն, կներեք, բացի մի տարվա ուտելիք սեղանին դնելուց ու ուտելուց։ Էլի դրեք ու կերեք։

Կամ` ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս. արհավիրք է, ողջ աշխարհին է պատել։ Այո՛, լիքը անհարմարություններ կան։ Բայց ոնց հասկանում եմ` ձեզ էդ անհարմարություններն ավելի շատ են անհանգստացնում, քան՝ ձեր հարազատների կյանքը։

Թե՞ ձեզ էլ են համոզել, որ էս համավարակը իշխանությունն է հնարել, որ ազգի «փՌկիչներին» չթողնի` մեզ փՌկեն, երիտասաՌԹՈՒԹՈՒՆն էլ հաԽթանակի»:

https://www.facebook.com/lizadjan/posts/3377183905637356

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ