«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է եղել։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Արդյունքում՝ Պոգբան սեպտեմբերի 11-ին դադարից հետո առաջին անգամ դուրս է եկել մարզման։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին վարակվելու հետևանքով բաց էր թողել Ազգերի լիգայում հավաքականի խաղերը։

