ՀՀ կառավարության Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ մայիսի 29-ի դրությամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով կազմվել է 15241 արձանագրություն:
«Մայիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 863 դեպք։
Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/armgovernment/posts/3122128101143566
