Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Բրյուգե»-ի դեմ։ «Յունայթեդը» ջախջախիչ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ (5:0):
Գոլերից մեկը հեղինակել է թիմի նորեկ Օդիոն Իգալոն: Հարձակվողը այդ գոլը նվիրել է կյանքից հեռացած իր քրոջը։ Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Իգալոյի քույրը մահացել էր անցած դեկտեմբերին:
Սա նիգերիացի ֆուտբոլիստի առաջին գնդակն էր Մանչեսթերը ներկայացնող ակումբի կազմում:
Odion Ighalo dedicated his first Manchester United goal to his sister, who died in December.
(via @btsportfootball) pic.twitter.com/njQjyibe1j
— ESPN FC (@ESPNFC) February 27, 2020