Թուրքիայի Աղրըի և Իգդիրի նահանգներում հորդառատ անձրևներ են, որն էլ պատճառ են դարձել, որ 19 տուն ջուր լցվի։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Նվում է, որ վնաս են կրել գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, մեքենաները արգելափակել են և չեն կարողացել շարունակել երթևեկությունը։
Ըստ աղբյուրի՝ հեղեղն Արարատի փեշերից քարեր է քշել և հասցրել լեռան ստորոտի գյուղերն ու շրջկենտրոն՝ փակելով Իգդիր-Նախիջևան ավտոճանապարհը։