Մայիսի 29-ին, ժամը 11:40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Դովեղի հենակետի օպերատիվ խումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: