Հուլիսի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանում՝ 2000 քմ,
Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում՝ 5000 քմ,
Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 3500 քմ,
Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 7000 քմ,
Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ 1000 քմ:
Դարակերտ-Նորաբաց ավտոճանապարհին՝ 1 հա
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: