ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին արձագանքել է այն ասեկոսեներին, ըստ որի Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին, Մաքսի Լոպեսի հետ ընկերության պատճառով չի ցանկանում իրեն տեսնել ազգային հավաքականում:
«Ես Մեսսիի հետ ծանոթ եմ դեռ այն պահից, երբ շատ տարիներ առաջ սովորում էի «Բարսելոնայի» ակադեմիայում:
Ես գիտեմ նրան ու չեմ կարծում, թե դա ճիշտ է, բայց չեմ կարող մարդկանց արգելել նման բաներ խոսել: Ես շատ եմ գնահատում Մեսսիին ու կասկածում եմ, որ դա ճիշտ է», – Իկարդիի խոսքերն է փոխանցել Football Italia-ն՝ հղում անելով Canal Plus-ին:
Հիշեցնենք, որ Լոպեսն ու Իկարդին մտերիմ ընկերներ էին, քանի դեռ Լոպեսի կինը՝ Վանդա Նարան, չլքեց նրան ու ամուսնացավ Մաուրոյի հետ: