fbpx
Սպորտ

Իկարդին համաձայնության է եկել Յուվենտուսի հետ․ La Gazzetta dello Sport

«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին հրաժարվել է «Նապոլի», «Ռոմա» և «Մոնակո» տեղափոխվելու մտքից։ Նշենք, որ «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել էր ֆուտբոլիստի հետ՝ նրան համոզելու միանալ «Նապոլի»-ին։

Արգենտինացի ֆուտբոլիստը, սակայն, ավելի հակված է տեղափոխվելու «Յուվենտուս»։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Իկարդին թուրինյան ակումբի հետ արդեն համաձայնության է եկել 5 տարվա պայմանագրի շուրջ՝ 8 մլն եվրո աշխատավարձով՝ ներառյալ բոնուսները։

Իկարդիի տեղափոխությունը կարող է տեղի ունենալ այն բանից հետո, երբ «Յուվենտուսը» միջոցներ ձեռք բերի Դիբալայի և Մանջուկիչի վաճառքից։

26-ամյա արգենտինացին իր կարիերայի ընթացքում եղել է «Սամպդորիա»-ի ու «Ինտեր»-ի կազմերում։ Իսկ 2013-ից Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է։

2014/15թթ մրցաշարում ճանաչվել է լավագույն գոլի հեղինակ, 2017/18թթ՝ Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2018թ․ լավագույն խաղի համար մրցանակ է ստացել Gazzetta Sports Awards-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ