ՊՍԺ-ի հաձակվող Մաուրո Իկարդին, հավանաբար, ձմռանը կլքի ֆրանսիական ակումբը։
Այս մասին են վկայում և նրա անարդյունավետ խաղը (17 հանդիպում ու ընդամենը 3 գոլ), և այն, որ Իկարդին չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծրագրերի մեջ։
Վերջինի մասին գրում է լրագրող Նիկոլո Շկիրան։
Նա նշում է, որ Իկարդին, որպես այդպիսին, այդքան արագ հեռանալու ցանկություն չունի ու կարող է սպասել մինչև ամառ։
Ըստ լրագրողի՝ 28-ամյա Իկարդիով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Ակումբներից մեկը, ըստ ամենայնի, «Նյուքասլն» է։