Իլինոյսում կրակոցներ են հնչել․ կան զոհեր ու վիրավորներ

Ամենադիտվածներ

Իլինոյսում կրակոցներ են հնչել․ կան զոհեր ու վիրավորներ

Շաբաթ երեկոյան կրակոցներ են հնչել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ռոկֆորդ քաղաքում։

Այս մասին հայտնում է ABC-ն։

Նշվում է, որ հրաձգության հետևանքով 3 անձ զոհվել է, իսկ առնվազն 3-ը՝ վիրավորվել։

Ռոկֆորդի ոստիկանապետը հայտնել է, որ միակ կասկածյալը ձերբակալված է։ Նա նշել է, որ ոստիկաններից ոչ մեկը կրակ չի բացել կասկածյալի ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ հրաձգության զոհերն ու տուժածները պատահական մարդիկ էին, որոնց շրջանում եղել են նաև դեռահասներ։

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ