fbpx
Աշխարհ

Իլոն Մասկը կարող է տուգանվել ավելի քան 75 հազար դոլարով

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը բրիտանացի դայվեր մանկապիղծ անվանելու պատճառով ստիպված է դատարանի առաջ կանգնել:

Մասկը նրան այդպես է անվանել այն բանից հետո, երբ դայվերը CNN-ի հետ հարցազրույցում մերժել էր միլիարդատիրոջ խնդրանքը, որը նրան կոչ էր արել օգնել պատանի ֆուտբոլիստներին փրկելու աշխատանքներին, Մասկի կոչն անվանելով «փիառ քայլ»: Բացի այդ, դայվերը ծաղրել էր Մասկի կառուցած սուզանավը:

Դատարանը չի համաձայնել Մասկի այն հայտարարությանը, որ իր վիրավորանքը դատական տուգանքի ենթակա չէ: Հիմա Անսվորթն իրեն պատճառված վնասի դիմաց Մասկից պահանջում է 75 հազար դոլարից ավելի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ