fbpx
Քաղաքականություն

«Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում», – Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ում թեկնածությունը դեկտեմբերի 19-ին «Իմ քայլը» դաշինքի նիստի ժամանակ որոշում է կայացվել առաջադրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ իր ցանկությունն է լինել օրենսդիրում: Այս մասին նա ասաց «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի նիստի ավարտից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում: Մենք խոսել ենք, եղել է քննարկում: Այո, կա գիտակցում, որ ծանր աշխատանք է սպասվում, բայց առաջին փոխվարչապետի աշխատանքն էլ թեթևներից չէր», – ասաց Միրզոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ