fbpx
Իրավական

Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են. Դավիթ Ադյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»։

Հիշեցնենք որ մամուլում լուրեր էին տարածվել ՊՎԾ մի շարք աշխատակիցների ձերբակալության մասին, որոնց թվում նշվում էր նաև Դավիթ Ադյանի անունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ