Արգենտինայի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Տեմպերլեյը» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆերոյին» և ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:
Տանտերերի կազմում հանդիպման երկրորդ կեսին մասնակցել է ուրուգվահայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, որի` 77-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ թիմը խուսափել է պարտությունից:
Հիշեցնենք` Գևգեոզյանը գոլի հեղինակ էր դարձել նաև նախորդ տուրի` «Բրուն դե Ադրոգեինի» հետ խաղում ու հաղթանակ պարգևել իր թիմին (1:0):
17 տուրից հետո «Տեմպերլեյը» 23 միավորով գտնվում է 11-րդ տեղում, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել:
Նշենք` Գևգեոզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է հեռացել «Խիմնասիայից» և վերադարձել «Թեմփերլեյ», որտեղ ավելի վաղ հանդես է եկել 2016/17 մրցաշրջանում: Արգենտինական ակումբ վերադառնալուց հետո 32-ամյա ֆուտբոլիստը երրորդ հանդիպումն է անցկացրել:
Հաղորդում է armsport.am-ը։