«Սերուցքայինների» կազմում անցկացրած առաջին պաշտոնական հանդիպման մասին է խոսել Էդեն Ազարը։
«Ես շատ ուրախ եմ, որ դուրս եկա խաղադաշտ ու հաղթեցի: Վնասվածքից հետո դժվար էր, բայց կարևորը հաղթանակն է: Գոհ եմ իմ նորամուտից:
Պայմանագիր կնքելու պահից սկսած ցանկանում էի խաղալ այս հիանալի մարզադաշտում: Ցանկանում եմ շատ խաղալ և հաճույք ստանալ ֆուտբոլից: Իմ նորամուտը եղավ աշխարհի լավագույն մարզադաշտում»,- բելգիացու խոսքերն է փոխանցում AS-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Լևանտե» խաղն ավարտվել էր 3:2 հաշվով: