ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այսօր ԱԺ-ի չկայացած նիստի մասին.
«Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում.
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց և տապալման վտանգի առաջ էր մեծամասնության բոյկոտի պատճառով։
Չնայած հետո մեկնաբանվեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից Արցախ պետք է մեկնեին ու միայն այդ պատճառով չեն ներկայացրել։ Սակայն, նախ` Արցախ մեկնում էին «Իմ քայլի» ընդամենը 32 պատգամավոր, հետո, նիստերին մասնակցելը ԱԺ պատգամավորների պարտականությունն է, և երրորդ, «Իմ քայլի» մնացած 57 պատգամավորներից ներկա էին ընդամենը 5 պատգամավոր, ԱԺ նախագահը և երկու փոխնախագահները»:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորները, որոնք առավոտյան չէին ներկայացել նիստին, և քվորում չապահովելու պատճառով քվեարկությունը չէր կայացել, մի քանի ժամ անց միայն քվորում ապահովեցին: