fbpx
Էկո

«Իմ քայլ»-ի փակ նիստում քննարկվել է միայն Ամուլսարի հարցը

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում նիստ էր հրավիրել, որին մասնակիցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանդիպմանը քննարկել են բացառապես Ամուլսարի հանքի շահագորման հարցը, լսել են կարծիքներ և ներկայացրել են առկա իրավիճակը։

«Սրություն չկա, համերաշխ է անցել, լսել ենք կարծիքներ և քննարկել։ Եզրահանգում դեռևս չկա, եթե լինի, հանրությունը կիմանա անպայման»,-ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով քննարկումներին, որ խմբակցության ներսում թեմայի շուրջ տարակարծություններ կան, Սիմոնյանն ասաց. «Տարակարծություն չկա, բովանդակային քննարկում է։ Չի բացառվում որ հանքն ընդհանրապես չշահագործվի, և չի բացառվում, որ սկսի շահագաործվի։ Մենք չենք կարող ռիսկի դնել ոչ մեր բնությունը, ոչ մեր պետության վարկանիշը, դրա համար պետք է սպասել վերջնական արդյունքներին»։

Սիմոնյանն ասաց, որ քննարկման ընթացքում պատգամավորները հարցեր են ուղղել վարչապետին ու փոխվարչապետ Ավինյանին, վերջիններս պատասխանել են, ներկայացրել առկա իրավիճակը։․

«Վարչապետի դիրքորոշումը հայտնի է: Ինչ վերաբերում է խոսքին, ապա այն նրա մասին է, թե այսօր ինչ իրավիճակ կա»:

Ինչ վերաբերում է Շրջական միջավայրի նախարարության՝ նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտության որոշմանը, Սիմոնյանը նշեց, որ այն ճիշտ պետք է լինի:

Ի դեպ՝ նիստին ներկա էր նաև մանդատը վայր դնելու դիմում ներկայացրած պատգամավոր Էդգար Առաքելյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք վերջինս հենց Ամուլսարի՞ խնդրի պատճառով է որոշել մանդատը վայր դնել, Սիմոնյանն ասաց, որ դա ամենևեին այդպես չէ։

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ խմբակցությունը բացի Ամուլսարի թեմայից՝ այլ հարց չի քննարկել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը։ Հարցին՝ խմբակցությունում անհնագստացա՞ծ են այդ որոշման առիթով, Սիմոնյանը պատասխանեց․

«Ոչ մեկն անհանգստացած չէ որևէ բանով, բացի մեր գործից։ Անհանգստանալու բան չեմ նկատել իմ գործընկներների և անձամբ ինձ մոտ, իրավական գործընթաց է, վստահ եմ՝ ստանալու է իր տրամաբանական ավարտը»։

Այն հարցին, թե ինչ իրավիճակ է այժմ ՔԿՀ-ներում, արդյոք կա՞ լարվածություն, Սիմոնյանը պատասխանեց. «Իրավիճակը հիմա վերահսկվում է, որևէ խնդիր չկա և մեկ անգամ ևս պնդում եմ, որ ՀՀ-ն քրեական հեղինակությունների համար չէ»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ