fbpx
Խորհրդարան

«Իմ քայլը» ՍԴ անդամների վերաբերյալ նախագիծը կներկայացնի համաժողովրդական հանրաքվեի

«Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու ՍԴ 7 անդամների վերաբերյալ նախագիծը, ու ԱԺ-ին տրված լիազորությամբ՝ առաջարկելու է այն ներկայացնել համաժողովդական հանրաքվեի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Վերջին ներկայացրեց Սահմանադրական դատարանի ստեղծված իրավիճակի նախապատմությունը

«2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու մասին, այդ ժամանակ Հրայր Թովմասյանը զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը, և նա ի պաշտոնե ընդգրկվեց հանձնաժողովի կազմում։ Եվ հանրային ընկալմամբ՝ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության նախագծի բուն հեղինակը համարվում հենց Հրայր Թովմասյանը։ Հետագայում, երբ փաստաթուղթն ուղարվեց խորհրդարան, Հրայր Թովմասյանը տեղափոխվեց խորհրդարան՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար պաշտոնում։ Այսինքն ինքը տեղափոխվեց ԱԺ՝ ապահովելու այդ փաստաթղթի կյանքի կոչման հարթ ընթացքը։ Ի վերջո, 2015-ի դեկտեմբերի 6-ին մենք ունեցանք նոր խմբագրությամբ Սահմանադրություն»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ 2017-ին, երբ Հրայր Թովմասյանը ստանձնեց պատգամավորի լիազորությունները, այդ ընթացքում նա փաստացի հասցրել էր Սահմանդրությունից բխող օրենդրական փոփոխությունների մի մասը կատարել, 2017-ին՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահի կարգավիճակում արդեն ավարտի էր հասցնում այս գործընթացը, որի հանգուցալուծումը պիտի լիներ 2018-ին, ինչը պիտի մատնացույց աներ Թովմասյանի „Ы“ օպերացիայի բուն նպատակը, ինչու „Ы“, որպեսզի, ինչպես ասում են հայտնի ֆիլմում, ոչ մեկը գլխի չընկնի։ Իսկ բուն նպատակը ՍԴ նախագահ կարգվելն էր»,-ասաց պատգամավորը։

Հովակիմյանն ընդգծեց, որ այս դեպքում մի խոչընդոտ եղավ, պարզվեց՝ Գագիկ Հարությունյանի ծննդյան օրը հնարավոր չէր փոխել․ նա իր լիազորություններն ավարտում էր մարտի 23-ին․

«Իսկ Գագիկ Հարությունյանը վաղաժամ հրաժարվեց ՍԴ նախագահի պաշտոնից։ Առանցքային է, որ ոչ թե ՍԴ անդամի պաշտոնից հրաժարվեց, այլ հատուկ հենց ՍԴ նախագահի պաշտոնից։ Այդ հրաարականը նախկինում պատճառաբանվեց ԲԴԽ նախագահ ընտրվելու հանգամանքով»,- ասաց Հովակիմյանը՝ հիշեցնելով Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու ճանապարհը։

Հովակիմյանն ասաց, որ այս ընթացքում օրենսդիրը, գործադիրը ամեն ինչ արել են խնդիրը հանգուցալուծելու համար։ Այս փաստը արձանագրել են նաև ԵԽԽՎ համազեկուցողները։ Նա հիշեցրեց բոլոր հնարավորությունները, որոնք գործադիրն ու օրենսդիրը առաջարկել էին ՍԴ անդմաներին՝ միասին այս ճգնաժամը հաղթահարելու համար՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկումը՝ էական կարգապահական խախտման հիմքով, վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ