Ի՞նչ անել մինչև հեղեղումը, ընթացքում և հետո. վարքագծի կանոններ

Հրապարակող՝

Վստահ եմ՝ դեռ կարող եմ օգուտ տալ Ռեալին․ Լուկա Յովիչ

Ամենադիտվածներ

Ինչպես հայտնել էինք, կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ցուցումով Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

ՆԳ նախարարությունը հիշեցնում է հեղեղումների ժամանակ վարքագծի կանոնները:

Ի՞նչ անել մինչև հեղեղումները

Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:

Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):

Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:

Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:

Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:

Հետևեք տարհանման վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:

Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և հեղեղումների սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:

Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն):

Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:

Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):

Հեղեղումների ընթացքում

Եթե մարդիկ նկատում են, որ գետը վարարում է, և եթե տանն են, ապա շենքի նկուղային և առաջին հարկերից պետք է բարձրանան վերևի հարկեր։ Երկրորդածին երևույթներից խուսափելու նպատակով անջատում են գազ, ջուր, հոսանք և պետք է օգտագործեն միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո: Փորձել կապ հաստատել ՆԳՆ փրկարար ծառայության հետ՝ զանգահարելով 911 հեռախոսահամարով:

Փրկարարների ժամանելուն պես, քաղաքացիները պարտավոր են անվերապահորեն կատարել փրկարարների կողմից ներկայացված պահանջները, իրենց իսկ անվտանգության ապահովման համար:

Եթե մարդը գտնվում է դրսում, ապա պետք է բարձրանա ցանկացած բարձրության վրա՝ ավտոմեքենայի տանիք, ցածր կառույցների տանիք և ինչ-որ ձևով հայտնի իր գտնվելու վայրի մասին՝ դա կլինի բղավոցով, ծուխ առաջացնելով կամ կրակ վառելով, ինչպես նաև զանգելով 911 հեռախոսահամարով՝ տեղեկություն հայտնելով իր գտնվելու վայրի մասին: Եվ պետք է իմանա, որ իրեն անպայման փնտրում են։

Վարար գետը ոչ մի դեպքում չպետք է մտնել, քանի որ ջրի հոսանքի դեմ հնարավոր չէ դիմակայել:

Հեղեղումներից հետո

Ոչ մի դեպքում ջրի մեջ հայտնված սննդամթերքը չի կարելի օգտագործել. այն այլևս պիտանի չէ։ Չի կարելի օգտագործել, որովհետև վարարած ջուրն իր հետ բերում է տարբեր վնասակար նյութեր։

Ջրի մեջ հայտնված կենցաղային իրերը, սպասքը, հագուստը անպայման պետք է ախտահանել և նոր միայն օգտագործել։

Ծորակի խմելու ջուրն օգտագործել միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո. խորհուրդ է տրվում մի որոշ ժամանակ եռացնել, նոր օգտագործել։

Հեղեղումներից հետո, եթե մարդիկ վերադառնում են իրենց տները, ապա պետք է տունը զննեն, որովհետև ջուրն իր հետ կարող է բերել վտանգավոր կենդանիներ՝ կարիճներ, օձեր։

Հիշեցնենք՝ կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ, հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։

Ամենաթարմ