Այսօր սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով որոշ մանրամասներ է ներկայացրել հանդիպման ձևաչափի վերաբերյալ։
Նա նշել է, որ բանակցությունների այս ձևաչափն իրենից ենթադրում է երկկողմ զրույց, որից հետո արդեն աշխատանքային ճաշ։
Պեսկովի խոսքով՝ օրվա երկրորդ կեսը նվիրված է լինելու հայ-ռուսական հարաբերություններին։ Դրան հաջորդելու է աշխատանքային ճաշը։

