Էնթոնի Հոփկինսը՝ Ֆլորին Զելերի նոր գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմում

Ամենադիտվածներ

Էնթոնի Հոփկինսը՝ Ֆլորին Զելերի նոր գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմում

Հոլիվուդյան հռչակավոր դերասան Էնթոնի Հոփկինսը հրավիրվել է նկարահանվելու Ֆլորին Զելերի «Որդին» ստեղծագործության էկրանավորման մեջ։

Այս մասին հայտնում է Scren Daily-ն։

Նշվում է, որ Հոփկինսը կկատարի երկրորդ պլանի դերերից մեկը։

Սյուժեով՝ տղամարդն ապրում է կնոջ ու երեխայի հետ, բայց մի օր հայտնվում են նրա նախկին կինն ու որդին և տղամարդու կյանքը սկսում է լրջորեն փոխվել։

Նշենք, որ Զելերի «Հայրը» ստեղծագործության էկրանավորման մեջ նկարահանվելով Հոփկինսը Օսկար է ստացել։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ