Ի՞նչ է գրում Արևմուտքը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Արևմտյան լրատվամիջոցները անդրադարձել են երեկ տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններին ու դրանց արդյունքներին։

The Wall Street Journal-ը գրել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան չեն կարողացել պայմանավորվել կրակի դադարեցման շուրջ, բայց, պատվիրակությունների խոսքով, հանդիպումը որոշակի առաջընթաց ապահովել է։

Իսկ New York Times-ը գրում է, որ բուն բանակցությունների փաստը ցույց է տալիս, որ Կրեմլն իր վրա ճնշում է զգում, բայց բանակցություններն անցել են առանց ակնառու առաջընթացի։

Politico-ն էլ գրել է, որ Պուտինը հրաժարվել է նույնիսկ մեկ դյույմ հետ կանգնել իր բռնած դիրքից։ Պարբերականի տվյալներով՝ ՌԴ նախագահը ոչ մի ակնարկ չի արել սպասվող խաղաղության մասին։

Ամենաթարմ