Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման վերաբերյալ հստակ ժամկետներ չկան դեռևս։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ կողմերը շահագրգռված են, որպեսզի երկու երկրների առաջնորդների հանդիպումը կայանա։
Պեսկով ասաց, որ քննարկվել է նաև փետրվարի վերջին հանդիպում կազմակերպելու տարբերակը։

