Ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի շախմատի ակադեմիայից և կից գրել.
«Գաղտնի նախագիծը, որի վրա ես աշխատել եմ, գրեթե պատրաստ է՝ ձեզ հետ կիսվելու համար: Հուշում՝ այն ներառում է համբերություն, համառություն և իմաստություն»:
Քիչ անց հրապարակել է ևս մեկ լուսանկար, որում ինքը դստեր հետ դիտում է հայկական խաչքար, որը ցուցադրվում է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Հայաստան» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Այդ լուսանկարին կից գրառման մեջ Ալեքսիս Օհանյանը ևս մեկ անգամ անդրադարձ է կատարել նախագծին: «Մշակույթի համար: Ավելի ոգեշնչված եմ երկուշաբթի արվելիք հայտարարության համար»:

