Ալեքսիս Օհանյան
Ալեքսիս Օհանյանի նոր տեսլականը առցանց համայնքների համար
Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը նոր ուղղություն է ընտրում՝ վերակենդանացնելով Digg-ը համայնքակենտրոն մոտեցմամբ՝ վերափոխելով առցանց փոխազդեցությունները:
Սերենա Ուիլյամսի անսպասելի հայտնությունը Super Bowl-ին և Ալեքսիս Օհանյանի արձագանքը
Սերենայի անսպասելի հայտնությունը գողանում է շոուի ուշադրությունը. Թենիսի դաշտից մինչև Super Bowl-ի բեմ Սերենա Ուիլյամսի հայտնությունը Քենդրիկ Լամարի 2025 թվականի Super Bowl-ի կիսախաղի ժամանակ գիշերվա ամենամեծ անակնկալներից մեկն էր։ Թենիսի իկոնայի կատարումը, որը վերարտադրում էր նրա խորհրդանշական crip walk-ը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերից, սոցիալական ցանցերը խելահեղության մեջ գցեց և երկրպագուներին ոգևորեց: Ալեքսիս Օհանյանի ուրախությունը.…
Ալեքսիս Օհանյանը Տիգրան Մեծի ժամանակաշրջանի հազվագյուտ մետաղադրամ է ցուցադրել
Reddit-ի համահիմնադիր և հայտնի ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանը նոր թափով հանրայնացրել է Հայաստանի պատմության կարևոր ժառանգությունը՝ սոցիալական ցանցերում ցուցադրելով Տիգրան Մեծի օրոք հատված հազվագյուտ մետաղադրամ։ Այս մետաղադրամը պատմական և մշակութային մեծ նշանակություն ունի՝ ներկայացնելով հայոց թագավորության փառահեղ ժամանակաշրջանը։ Մետաղադրամը հատվել է մ.թ.ա. մոտ 95 թվականին Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ տարածաշրջանի ամենահզոր պետություններից մեկը։ Այս…
Թուրքիան և Ադրբեջանը հայտարարված նպատակ ունեն՝ Հայաստանի նվաճում. Ալեքսիս Օհանյան
Ամերիկահայ գործարար, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը «X»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ բնակչությանը պատուհասած փորձություններին: «Մենք տոկուն ժողովուրդ ենք։ Բայց ինչո՞ւ մենք պետք է այդքան տոկուն լինենք 100 և ավելի տարիներ: Այդ նույն մարդկանց, որոնք դեռևս ժխտում են իրենց իսկ կողմից իրականացված մեր ցեղասպանությունը, գլոբալ տերությունները տվել են ազատ իշխանություն՝ կազմակերպելու արտաքսում, և մենք՝…
Ալեքսիսի հետ յուրաքանչյուր օր առանձնահատուկ է․ Սերենա Ուիլյամս
Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ու հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանը նշում են իրենց ամուսնության 4-ամյակը։ Սրա առթիվ Ուիլյամսը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել այդ տարիներից ու նշել, որ Ալեքսիսի հետ անցկացրած յուրաքանչյուր օր առանձնահատուկ է։ Նա գրել է, որ այդ 4 տարիների ընթացքում մնացել են բազմաթիվ հաճելի հիշողություններ։ Հիշեցնենք, որ Ուիլյամսը տևական ժամանակ…
Իլոն Մասկը դրական է արտահայտվել Reddit կայքի մասին
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտնել է, որ կասկածում է՝ Twitter միկրոբլոգային ցանցի արդյունավետության վրա և խոստացել է լքել այդ հարթակը։ Այս մասին նա հայտնել է հենց իր Twitter-ի էջում։ Միլիարդատերը նշել է, որ, ի տարբերություն Twitter-ի, Reddit ցանցը շարունակում է բարձունքում մնալ։ Reddit-ի հիմնադիրը, հիշեցնենք, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է, որը հոկտեմբերին Երևանում էր և…
Ի՞նչ շահեց Հայաստանը WCIT-2019-ից
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` պատմական հայրենիք կատարած առաջին այցից հետո Հայաստանը հայտնվեց համաշխարհային նորությունների թրենդներում և որոնողական ամենաշատ հարցումների թվում։ Փոքր երկրի մասին գրում էին այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են Daily Mail–ը, Daily News–ը, New York Times–ը և այլն։ Մասնագետների հաշվարկներով` նման PR-ը երկրին մի քանի տասնյակ միլիոն դոլար կարժենար: Google Trends–ի տվյալներով` 2015 թվականին Armenia…
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսիս Օհանյանը քննարկել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին: Վարչապետը ողջունել է Ալեքսիս Օհանյանին Հայաստանում, Հայաստանի կառավարությունում և կարևորել նրա մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին: «Մենք հպարտանում ենք աշխարհի տարբեր երկրներում հաջող գործունեությամբ աչքի ընկնող մեր հայրենակիցների ձեռքբերումներով, ովքեր միջազգային ասպարեզում ճանաչելի են դարձնում մեր հայրենիքը: Ուրախ…
WCIT 2019-ի ասուլիսում առաջին անգամ հայտարարվել է «HighConnect» հարթակի մասին
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Նախարար Հակոբ Արշակյանը իր բացման խոսքում նշել է, որ «WCIT…
Ալեքսիս Օհանյանը ցանկանում է զարգացնել իր հայերենը
Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը նշել է, որ ցանկանում է աշխատել իր հայերենը զարգացնելու ուղղությամբ: Նա այս մասին ասել է լրագրողների հետ զրույցի ընթացքում «Իմ գիրքը թարգմանվել է հայերեն, և ես կարիք ունեմ զարգացնելու իմ հայերենը»,-ասաց նա: Ալեքսիս նաև անդրադարձավ ՏՏ համաժողովին և նշեց, որ հիանալի է համաշխարհային լսարան…
Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է
Գործարար, Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանել է Հայաստան: Նրա օդանավը րոպեներ առաջ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է՝ մասնակցելու WCIT 2019 ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովին, որտեղ հանդես է գալու ելույթով: Նշենք, որ ՏՏ համաժողովի մեկնարկը տրվել է երեկ՝ հոկտեմբերի 6-ին։ Համաժողովի համար Հայաստան են ժամանել նաև հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը, System…
Ովքեր են WCIT 2019-ի հյուրերի ցուցակում․ Հակոբ Արշակյանը ներկայացրեց ցանկը
Այսօր Կառավարության նիստում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց, թե ովքեր են հյուրընկալվելու Հայաստանում՝ WCIT 2019-ի շրջանակներում: Նախարարը հավելեց, որ վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ: Նախարարն IT համայնքին կոչ արեց այս հնարավորությունն օգտագործել, գալ «ԴիջիԹեք», հնարավորության դեպքում տաղավարներ վերցնել, հակառակ պարագայում գոնե տարածքում…
Աշոտ Ղուլյանը Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախ է հրավիրել Ալեքսիս Օհանյանին։ Այս մասին Ղուլյանը գրել է թվիթերյան իր էջում: Հիշեցնենք, որ Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հոկտեբերին կայցելի Երևան՝ որպես մոդերատոր մասակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին։ Dear @alexisohanian, I cordially invite you to visit #Artsakh during your trip to #Armenia…
Ալեքսիս Օհանյանը ելույթ կունենա իր բեսթսելլերի հայերեն թարգմանության շներհանդեսին
Առաջին անգամ բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանվում գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը: Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի: Նախաձեռնության հեղինակը «Կարապ» ընկերությունն է: «Սա իսկապես…













