Կառլո Անչելոտին գնահատել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը։
Մադրիդցիները ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային հանդիպումներում պարտվել են «Միլանին» (0:1) և «Բարսելոնային» (1:2):
«Մոդրիչը վերադարձել է լավ մարզավիճակում, և նրա ֆիզիկական վիճակը թույլ է տալիս նրան խաղալ: Ես խաղի ընթացքում նրա հետ չեմ խոսել, նա լավ էր ու խաղաց մինչև վերջ։ Նա մի փոքր հոգնած է, բայց կարծում եմ, որ հաջորդ խաղում կկարողանա կես խաղակես խաղալ:
Միլիտաոն վերադարձել է լավ մարզավիճակի, իսկ Վինիսիուսը ցույց է տալիս, որ աշխատել է արձակուրդի ժամանակ: Հիմա ֆուտբոլիստները լավ մարզավիճակով են վերադառնում, պետք չէ դրա վրա շատ աշխատել»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։