fbpx
Խորհրդարան

Ի՞նչ օրակարգ է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչ օրակարգ է ունենալու Վիեննայում կայանալիք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։

Վարչապետը պատասխանեց, որ այս ժամերին հստակեցվում է՝ այդ հանդիպումը լինելո՞ւ է, թե՞ չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ստանան բոլոր կողմերի համաձայնությունը, և դրանից հետո կհայտնեն այդ մասին պաշտոնապես։

Խոսելով հանդիպման օրակարգի մասին՝ Փաշինյանն ասաց, որ սկզբնական փուլում այդ հանդիպումները պետք է օրակարգ չունենան, պետք է լինի հարցերի լայն շրջանակ ու քննարկվի այն, ինչ հետաքրքրում է կողմերին։

Փաշինյանը կանխատեսում է, որ քննարկումները լինելու են նախկինում հնչած հայտարարությունները։

Զոհրաբյանի հարցին, թե արդյո՞ք քննարկվելու է նաև Արցախի ներգրավումը, Փաշինյանը պատասխանեց՝ իհարկե։ Նա ասաց, որ թյուրմեկնաբանություն կա այս հարցում՝ Արցախի ներգրավումը բանակցային ձևաչափի փոփոխություն չէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ