Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«NKRecognition քաղաքացիական նախաձեռնությունն առաջին հայտարարությամբ դիմեց ՀՀ և Արցախի կառավարություններին՝ ներկայացնելով իր պահանջները.
-չտալ նոյեմբերի 9-ի հայտարարության վեցերորդ կետի ձևակերպումների այնպիսի մեկնաբանություններ, որոնք բացակայում են այդ կետից, այն է՝ Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչների «տարհանումն» իրենց տներից, որպես վերոնշյալ հայտարարության իրականացում։ Հայտարարության մեջ նշված է, որ միջանցքով (ռուսերեն տարբերակ), միջանցքի երկայնքով (հայերեն տարբերակ) նոր ճանապարհի նախագիծ է ստեղծվելու կողմերի համաձայնությամբ, մինչև 2023 թվականը, ինչը չի բացառում, որ նոր միջանցքը պետք է ներառի Բերձոր, Աղավնո և Սուս հայկական բնակավայրերը։ Ընդ որում, կողմերի միջև գոյություն չունի պայմանավորվածություն նախագծի վերաբերյալ և նշյալ հայտարարությամբ չի կարող իրականացվել առանց քաղաքացիների, ներառյալ Լաչինի մարդասիրական միջանցքում գտնվող քաղաքացիների անվտանգության երաշխավորմամբ։
-չտրվել ադրբեջանական ահաբեկումներին և չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանության։ Այդ թվում՝ թույլ չտալ Արցախի Հանարպետության իշխանությունների որևէ թևին, որպեսզի իրենք իրականացնեն քաղաքացիների «տարհանման» ծրագիր, որը ոտնահարում է քաղաքացիների համամարդկային ազատություններն ու իրավունքները։
-մերժել հանձնողական քաղաքականությունը, որը իրականացվում է իշխանությունների ներսի և արտաքին որոշ ուժերի ճնշումների արդյունքում։
-կազմակերպել ու օժանդակել Արցախի բնակչության, այդ թվում՝ Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգությունն ու պաշտպանությունը, թույլ չտալով խաթարել մարդասիրական միջանցքի կարգավիճակը։
-չապավինել բացառապես ռուսական խաղաղապահներին, որոնք իվիճակի չեն կատարել իրենց ստանցձնած խաղաղապահ առաքելությունը։
-ներգրավել Լաչինի մարդասիրական միջանցքում բազմազգ խաղաղապահ առաքելության՝ անվտանգությունից ելնելով, որպես էթնիկ զտումներից խուսափելու գործուն մեխանիզմ և համամարդկային ազատությունների և իրավունքների, այդ թվում կյանքի և սեփականության իրավունքների երաշխիք։
-բարձրաձայնել բոլոր գործընկեր երկրներում, միջազգային մամուլում Ադրբեջանի վարած մարդատյաց քաղաքականության, էթնիկ զտումների և ահաբեկչությունների ու շանտաժի մասին, որն Ադրբեջանն իրականացնում է ռուսական կառավարության լուռ համաձայնության պայմաններում՝ հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության ճանաչման համար։
Այնուհետև, դիմեց ՀՀ և ԱՀ քաղաքական կուսակցություններին, որպեսզի իրենց մոտեցումները հայտնեն ստեղծված իրավիճակի և մեր պահանջների մասին:
Հաջորդիվ, հանրային քննարկում կազմակերպեց՝ լսելու առաջարկներ և լուծումներ քաղաքացիներից, որոնք կօգնեն բոլորիս ստեղծված իրավիճակից դուրս գալ: Մեր նպատակն է, որ քաղաքացիներն անմասն չլինեն Հայաստանի ու Արցախի խնդիրներին վերաբերվող մեր առաջ քաշած օրակարգերից, գործընթացների կազմակերպումից, և սատար կանգնեն Արցախի քաղաքացիներին իրենց քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումներով՝ համախմբվելով ու ձևավորելով միասնական տեսլական:
Հետո ՌԴ դեպանատան միջոցով պահանջներ ենք ներկայացրել ՌԴ կառավարությանը.
-Իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունները,
-Իրականացնել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների ամբողջական վերադարձը,
-Վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն) և Ադրբեջանի միջև շփման գիծը,
-Բացառել նոր ռազմական էսկալացիաները,
-Բացառել Լեռնային Ղարաբաղի համար կենսական նշանակություն ունեցող Լաչինի մարդասիրական միջանցքի կարգավիճակի խաթարումը։ Միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող է Լաչինի միջանցքով անցնող նոր երթուղու փոխփոխություն իրականացվել՝ երթուղին լիարժեք պատրաստ լինելուց հետո:
Այս քայլերի վերաբերյակ մոնիտորինգը մեզ ցույց է տվել, որ հանրության կողմից դրական վերաբերմունք է ձևավորվել մեր սկսած գործընթացի մասին: Առնվազն ոչ մի կողմ հայկական քաղաքական ու քաղաքացիական դաշտից բացասական գնատահական չի տվել մեր գործունեությանը, չհաշված որոշ անհատների, որոնք իրենց պարտքն են համարում մշտարթուն կեղտոտել կամայական գործընթաց, որոնք կազմակերպվում են ի շահ Արցախի ու Հայաստանի:
Ստացել ենք տարատեսակ առաջարկություններ և դիտողություններ: Դիտողությունների մեջ հիմնական տեղ է զբաղեցնում «ուշ է» մտածմունքը, որը որ մենք ի սկզբանե հաշվի ենք առել, բայցև հուսալքության հաղթահարումը թույլ է տվել մեզ սկսել գործընթացներ, ուղարկել ազդակներ շահագրգիռ կողմերին և հանրությանը, ինչպես նաև սկիզբ դնել գործընթացի, որը կկանխարգելի խորացող քաղաքական ճգնաժամը և հանրությանը կմղի ու կխթանից փոխելու ստեզղծված իրավիճակը, հակառակ դեպքում կարող ենք կորցնել թե Լաչինի բնակավայրերը, թե մարդասիրական միջանցքը, թե թշնամիները կարող են կորզել Հայաստանով անցնող միջանցք, թե անկլավները, թե Հայաստանը ապառազմականացվի և հանձնվի Ռուսաստանին, որի նոր ռազմակայանները և ուղեկալերը խոսում են այդ մասին:
Այդ իսկ պատճառով կոչ եմ անում լրատվամիջոցներին, որպեսզի ավելի ակտիվ լուսաբանեն «Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության իրականացրած և իրականացվելիք միջոցառումները և հայտարարությունները: Շնորհակալություն եմ հայտնում արդեն մեզ լուսաբանող լրատվամիջոցներին և իրենց ներկայացուցիչներին, նաև շնորհակալ եմ հասարակական սեկտորին, որոնք պատրաստակամ են օգնելու մշակել ավելի դիպուկ օրակարգեր և ներգրավել հանրության լայն շերտերի առավել օգտավետ հանդես գալու համար՝ ի սատարումն Արցախի, այդ թվում Բերձորի, Աղավնոյի և Սուսի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության:
Նոր ու թարմ մտքեր ունեցողների և մեզ միանալ կամեցողներին խնդրում եմ գրել ինձ, նախաձեռնության մյուս մասնակիցերին կամ նախաձեռնության ֆեսյբուքի էջին»: