Սննդակարգը մագնեզիումով հարուստ սննդամթերքով հարստացնելու դեպքում կապահովեք նյարդային համակարգի ճիշտ աշխատանքը։ Այս մասին ասել է սննդաբան Նատալյա Կրուգլովան։
Մասնագետի նշում է, որ կարևոր է սննդակարգում ավելացնել հնդկաձավար, սերմեր ու ընկույզներ, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ յուղոտ ձկնատեսակներին՝ աղմոն, ծովատառեխ, սկումբրիա։
«Կան դիտարկումներ, համաձայն որոնց՝ օմեգա-3 ճարպաթթուներն ազդում են հուզական ֆոնի ու կոգնիտիվ կարողությունների վրա, ուստի դրանց բավարար քանակությունը շատ կարևոր է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Դրանք պարունակվում են ձկների մեջ», – նշել է սննդաբանը։
Ըստ մասնագետի՝ հանգստությունն ու ինքնավստահությունը պահպանելու համար հարկավոր է չհյուծել օրգանիզմը խիստ սննդակարգերով, այլ ուտել բազմազան ու բազմերանգ մթերք, ինչը հավելյալ դրական հույզեր կհաղորդի։