Բժշկական գիտությունների դոկտոր Նատալի Կոմովան և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոնի ավագ գիտաշխատող Դանա Էլիս Հանեսը նշում են, որ 100 տարեկան բնակիչներ ունեցող շրջաններում ապրող մարդիկ օգտագործում են շատ ջուր։ Այս մասին հայտնել է Eat This, Not This! կայքը՝ նշելով, ջուրն օգնում է թունավոր նյութերը դուրս բերել օրգանիզմից, պահպանել արյան նորմալ ճնշումը, հավասարակշռել էլեկտրոլիտներն ու արագացնել նյութափոխանակությունը:
Նշվում է, որ բարձրորակ չոր կարմիր գինի, որը կարելի է օգտագործել օրական մեկ բաժակ, օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, մեղմացնել բորբոքումն ու կանխել արյունատար անոթների վնասումը:
Թեյը նույնպես ընդգրկված է «կապույտ գոտնիների» բնակիչներից շատերի ամենօրյա սննդակարգում, հատկապես Օկիանավայում, որի բնակիչները կարող են ողջ օրը մեծ քանակությամբ կանաչ թեյ խմել: Իկարիայի բնակիչները նախապատվությունը տալիս են բուսական թեյերին՝ խնկունու, խատուտիկի և վայրի եղեսպակի թուրմերով, իսկ Սարդինիայի բնակիչները նախընտրում են կաթնային տատասկափուշի թեյը:
Կոմովան ընդծել է, որ կանաչ թեյը կարգավորում է խոլեստերինի մակարդակը, արյան ճնշումը և արագացնում բջջների բաժանումը;
Մանագետները խորհուրդ են տալիս նաև սև թեյ ըմպել, քանի որ այն ունակ է նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ, նվազեցնել սրտային հիվանդությունների առաջացման և ուղեղի կաթվածի վտանգը և պահպանել աղիների առողջությունը:
Սովորաբար երկարակյաց մարդիկ, որպես կանոն, թեյն ըմպում են առանց քաղցրացուցիչների, իսկ համի համար կիտրոնի շերտ կամ թարմ նանա են ավելացնում: