fbpx
Առողջապահություն

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել ալկոհոլ ու ինչպե՞ս խուսափել խումարից

Ամանորը առանձնանում է նաև նրանով, որ մարդիկ տոնի ընթացքում շատ են օգտագործում ալկոհոլ։ Իհարկե, կարևորը ալկոհոլը չչարաշահելը, բայց նաև կարևոր է իմանալ, թե ինչպես ճիշտ օգտագործել այն և ինչպես խուսափել, այսպես կոչված, խումարից (հարբածությունից նոր սթափվող վիճակ)։

Նախ, մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել ալկոհոլ «սոված փորին»։ Երբ դուք օգտագործում են ճարպերով, ածխաջրերով և սպիտակուցներ հարուստ սնունդ՝ ալկոհոլ օգտագործելուց առաջ կամ ընթացքում, նվազում է ալկոհոլի յուրացման մակարդակը։

Խորհուրդ է տրվում նաև ալկոհոլի հետ սև թեյ ըմպել, կամ էլ սառույց կամ ջուր ավելացնել դրա մեջ, որը տպավորություն կստեղծի, թե դուք շատ եք խմել արդեն, ինչպես նաև կնվազեցնի խումարի առաջացման հավանականությունը։

Առանձնահատուկ խորհուրդ է տրվում նաև՝ ալկոհոլը օգտագործել դանդաղ։ Սրա շնորհիվ դուք անմիջապես չեք հարբի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ