fbpx
Աշխարհ

Ինչպե՞ս է դուրս գալու ԵՄ-ից Բրիտանիայի նոր վարչապետը. The Guardian

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը լիցքավորվում է, որ նախապատրաստվի հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից դուրս գալուն համաձայնագրի առկայության դեպքում կամ առանց դրա: Այս մասին գրում է The Guardian-ը:

Նոր վարչապետն ամբողջ կառավարությանն ուղարկել էր տարբեր թերթերին և հեռուստաալիքներին հարցազրույց տալու այս հանգստյան օրերին, ինչը դարձել էր հանրային արագ հարց ու պատասխանի մի մասն առանց գործարքի ԵՄ կազմից դուրս գալու հեռանկարների հարցի շուրջ:

Ինչպես նշում է պարբերականը, նախարարները պետք է հասցնեն մեսիջն այն մասին, որ Մեծ Բրիտանիան կհրաժարվի համաձայնագիր կնքել, քանի դեռ ԵՄ-ը չի բացառել դրանից իռլանդական բեքստոպի մասին դրույթը:

Մեծ Բրիտանիայի կառավարության քարտուղարության նոր ղեկավար Մայքլ Գոուվը հայտարարել է, որ կառավարությունը հիմնվում է այն հանգամանքի վրա, որ Մեծ Բրիտանիան կարող է իրականացնել Brexit-ը հոկտեմբերի 31-ին ԵՄ-ի հետ առանց որևէ գործարք կնքելու, և դա բավականին իրատեսական հեռանկար է, քանի որ ԵՄ-ի առաջնորդները դեռևս չեն հրաժարվել բեքստոպը բացառելու մտքից:

Իր հերթին նոր կանցլեր Սաջիդ Ջավիդը Sunday Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բրիտանիան այս շաբաթ կստանա զգալի չափով լրացուցիչ ֆինանսավորում հոկտեմբերի 31-ին ԵՄ կազմից գործարքի կնքմամբ կամ առանց դրա դուրս գալու համար:

Նրա խոսքով՝ հավելյալ ֆինանսավորումը կուղղվի խոշորագույն հանրային արշավներից մեկին, որը կհավաստիացնի, որ մասնավոր անձինք և գործարարները պատրաստ են Brexit-ն առանց համաձայնագիր կնքելու:

Իսկ Ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է, որ ինքը կդադարեցներ ԵՄ քաղաքացիների կամ աշխատանք ունեցողների համար մուտքի ավտոմատ իրավունքն ակնառու գիտնականներին, ակադեմիկոսներին և բարձր որակավորում ունեցող աշխատակիցներին նախապատվություն տալու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ