fbpx
Իրավական

Ինչպես է որոշվելու` ով է «օրենքով գող»․ Ռուստամ Բադասյանը պարզաբանել է

Այսօր լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով ՔԿՀ-ներում «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների խնդրին, նշեց․ «Մենք ասել ենք՝ մեր պայքարի մեթոդաբանությունը, հրապարակել ենք ռազմավարությամբ: Գործնականում կատարել ենք քայլեր, որ հաջորդական քայլերի միջոցով ՔԿՀ-ներում լինի միայն մեկ գերակայություն՝ օրենքի գերակայություն: Ռազմավարությունը 4 տարվա կտրվածքով է, որոշակի տոկոսը կհաստատվի այս տարի»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է որոշվելու` ով է «օրենքով գող», Բադասյանը նշեց, որ դա լինելու է ապացույցների միջոցով.

«Իրավապահ մարմինները պետք է հավաքեն ապացույցներ, որով դիսպոզիցիայում նկարագրված արարքը կհաստատվի կամ կհերքվի: Օրինակ` ֆինասնական հոսքերի տիրապետո՞ւմ է, թե` չէ, նրան տալիս են ֆինանսական միջոցնե՞ր, թե` չէ: Դա բավական բարդ պրոցեսներում ձեռք բերվող ապացույցների համակցության միջոցով է արվում»:

Նախարարը վստահեցրեց, որ իրավապահ մարմիններն ունեն բազա, թե ով ինչ կարգավիճակ ունի, որն է քրեական հեղինակությունը, որն է օրենքով գողը, ինչ միջոցառումներով պետք է մասնակցեն ապացույցների հավաքմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ