ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Սիսակ Գաբրիելյանը միևնույն գրառում են կատարել ֆեյսբուքյան իրենց էջերում։ Իրենց գրառումներով իմքայլականներն աջակցել են թիմակից Բաբկեն Թունյանին։
Սիփան Փաշինյանը գրել է․
«Քիմիայի հարցում էլ “անգրագետ Պողոսը” ես եմ։
Բաբկենն էլ իմ ընկերն է, ցավում եմ, որ խոսքը էսպես ընկալվեց, կամ գուցե սխալ ձեւակերպվեց»։
Սիսակ Գաբրիելյանն իր հերթին գրել է․
«Կարճ կասեմ.
Օրինակ քիմիայի հարցում էլ “անգրագետ Պողոսը” ես եմ։
Բաբկենն էլ իմ ընկերն է, ցավում եմ, որ խոսքը էսպես ընկալվեց, կամ գուցե սխալ ձեւակերպվեց»։
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման թեմային, գրել էր, որ վստահում է վարչապետին, և դեմ էր արտահայտվել խնդիրը հանրաքվեի միջոցով լուծելու տարբերակին։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)