Իտալիայի Մ21 հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2021-ի ընտրական փուլի՝ Հայաստանի հետ խաղից հետո զվարճացել են հանդերձարանում:
Հավաքականի առաջատար Պատրիկ Կուտրոնեն թիմակիցների հետ գլխով վոլեյբոլ է խաղացել, իսկ վերջում գնդակը նետել զամբյուղի մեջ, ինչից հետո իտալացի ֆուտբոլիստները շտապել են գրկախառնվել Կուտրոնեի հետ ու տոնել հաջողությունը:
«Կուտրոնեն հայերի նկատմամբ տարած հաղթանակից հետո լավ մարզավիճակում է»,-նշվում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Twitter-ի գրառման մեջ:
#Under21 🇮🇹#Cutrone on form in the dressing room after the weather delayed kick-off in Catania 👌
Match report from the 6-0 win in #ItalyArmenia 🇮🇹🇦🇲👉https://t.co/v1NNPkLkrxpic.twitter.com/lvIcXfEAhh
— Italy ⭐️⭐️⭐️⭐️ (@Azzurri_En) November 20, 2019