fbpx
Գիտություն

Ինչպես մի գերմանացի քիմիկոս Գյոթեի շնորհիվ հայտնաբերեց սուրճը

Առանց նրա հնարավոր է, որ երբեք գիտական բացատրություն չստանար այն ցավի մեղմացումը, որը տեղի է ունենում ամեն առավոտ մեկ բաժակ սև սուրճ ըմպելով: Google-ն այս ուրբաթ հիշում է կոֆեինը հայտնաբերած գերմանացի քիմիկոս Ֆրիդլիբ Ֆերդինանդ Ռունգենին: Այս մասին պատմում է գերմանական Der Spiegel պարբերականը:

Ամբողջ աշխարհի մարդկության համար դա առավոտյան արարողակարգի մի մաս է, մյուսները նախընտրում են դա անել օրվա ընթացքում մի քանի անգամ: Ով այս ուրբաթ մուտք է գործում Google-ի գլխավոր էջ, այնտեղ հանդիպում է սուրճի անիմացիայի: Մարդն ըմպում է մեկ բաժակ տաք սուրճ և անմիջապես արթնանում է:

Google-ը հիշեցնում է գերմանացի քիմիկոս Ֆրիդլիեբ Ֆերդինանդ Ռունգենի ծննդյան օրը: Նա ծնվել է 1794թ. փետրվարի 8-ին՝ Համբուրգում:

«Առանց նրա, հավանաբար, երբևէ գիտական բացատրություն չէր ստանա ցավի այն մեղմացումը, որը տեղի է ունենում ամեն առավոտ մեկ բաժակ սև սուրճ ըմպելով»,- ասվում է կից գրառման մեջ:

Ռունգենը քիմիայով հետաքրքրված էր վաղ հասակից և պատանի տարիքից արդեն կատարում էր առաջին փորձերը: Մի անգամ նա պատահաբար ստացավ փոքր քանակությամբ հյութ, որում հայտնաբերվեց տեսողության բարելավման ազդեցությունը: Արդեն 10 տարի անց նա իր այդ հայտնագործության ազդեցությունը պետք է ցույց տար իր հյուրին՝ Ենայի համալսարանի իր դասախոսին՝ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեին:

Որպես շնորհակալություն՝ Գյոթեն քիմիկոս ուսանողին առաջարկում է ուսումնասիրել սուրճի քիմիական բաղադրությունը: Կարճ ժամանակ անց Ռունգերն անջատեց այն բաղադրիչը, որն այսօր մեզ հայտնի է կոֆեին անունով:

Ահա, թե ինչու է կոֆեինի քիմիական բանաձևն այսօր հայտնվել Google-ի էջում:

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ