fbpx
Էկո

Ինչպես օգնել անտառների վերականգնմանը․ շրջակա միջավայրի փոխնախարարը գրառում է կատարել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը․

«Վերջերս բազմաթիվ դիմումներ ենք ստանում մարդկանցից, որոնք ցանկանում են Հայաստանի այս կամ այն հատվածում օգնել անտառների վերականգնմանը։ Նման դեպքերի համար Անտառային օրենսգրքում նախատեսված է բավական գրավիչ լուծում։

Համաձայն օրենսգրքի 33-րդ հոդվածի՝ պետական անտառային հողերը ոչ անտառածածկ և բնական վերաճ չունեցող տարածքներում կարող են տրամադրվել անհատույց օգտագործման անտառի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանով, եթե օգտագործողներն իրենց սեփական միջոցներով, անտառապատման կանոններին համապատասխան, իրականացնում են անտառապատում, և դրանք փոխադրվում են անտառի շարք»:

https://www.facebook.com/vardan.melikyan/posts/10218353678526603

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ