fbpx
Աշխարհ

Ինչպիսի ընդունելություն կունենա Թրամփը Ճապոնիայում

Ճապոնիա պետական այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրված է կայսերական ընթրիքին, գոլֆի խաղին և սումոյի հանդիպմանը: Այսպիսով, վարչապետ Սինձո Աբեն կկենտրոնանա անձնական կապերի վրա, այլ ոչ թե առևտրի, անվտանգության ոլորտի արդյունքների կամ Հյուսիսային Կորեայի հարցի վրա, գրում է AP-ն:

Թրամփը և Աբեն գոլֆ կխաղան պրոֆեսիոնալ գոլֆիստ Իսաո Աոկիի մասնակցությամբ: Այնուհետ երկու առաջնորդներն իրենց կանանց հետ ընթրիքից առաջ կդիտեն սումոյի հանդիպումը:

Թրամփ զույգը հրավիրված է նաև կայսերական պալատում ֆրանսիական ընթրիքին, որը կազմակերպվել է կայսր Նարուխիտոյի և նրա կնոջ կողմից:

Թրամփը կլինի առաջին օտարերկրյա առաջնորդը, որը կդառնա Նարուխիտոյի հյուրն այն բանից հետո, երբ մայիսի սկզբին նա ժառանգել էր գահը:

Թրամփը և Աբեն գագաթնաժողովում պետք է քննարկեն առևտրի, Հյուսիսային Կորեայի, անվտանգության և հնարավոր է նաև տիեզերական համագործակցությունը, սակայն ոչ մի նշանակալի արդյունք չի ակնկալվում:

«Հիմնական թեման երկու երկրների ղեկավարների միջև սերտ անձնական կապերի հաստատումն է` ցույց տալու համար ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև հարաբերությունների կարևորությունը և ոչ միայն երկու երկրների ազգային շահերի համար, այլև ողջ տարածաշրջանի համար», – ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Նիկոլաս Սեչենին:

«Այս այցը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն պահպանելու է Ասիայում դաշնակիցների նկատմամբ հավատարմությունը և հետաքրքրությունն Ասիայի հանդեպ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ