fbpx
Քաղաքականություն

Ինչո՞ւ աշխարհի այսչափ համախմբման նույնիսկ կես տոկոսը չկար Արցախյան պատերազմի դեպքում

Narek Ayvazyan

Մի խնդիր կա, որ քննարկումներում հաճախ հանդիպում եմ: Բոլորը փորձում են չեղած տեղից հավասարության մեջ դնել մեզ ՄԵԶ համար բոլոր գերտերություններին, հարևաններին, թշնամիներին` ռազմավարական չարիքի հետ: Համարում են, որ բոլորն էլ նույնն են ՄԵԶ համար: Ոչ հաշիվ են անում պատմությունը, ոչ շահերը, ոչ մոտեցումները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Azat TV-ի գլխավոր խմբագիր նարեկ Այվազյանը։

Սա կարելի է բացատրել երկու ձևով.

1. Անգյալություն են անում, որ նայեն պատմությանը, թվերին, հայտարարություններին, դիրքորոշումներին, օժանդակությանը և այլն:

2. Ընկել են պրոպագանդայի հորձանուտը (չեմ ցանկանա, որ պրոպագանդայի մաս համարենք, բայց որոշ մարդկանց պարագայում էլ վստահ եմ դրանում, որ կան): Իսկ պրոպագանդան ասում էր, որ մենք մենակ ենք: Ավելի խիստ դրսևորումն ասում էր, որ բոլորը մեր դեմ են:

Միայն ռուսական զորքին ու զենքին ապավինողն ու իրենց տակ պառկած քաղաքական էլիտան կարող էր դա հայտարարել և մերժել բոլոր տիպի օգնությունները, բացի ֆինանսականից: Եվ ի՞նչ եք կարծում, այդ պարագայում կարո՞ղ էր այս աշխարհի կոնսոլիդացման կես տոկոսը ստանալ Հայաստանը կամ Արցախը, ինչպես ուկրաինացիները ստացան: Փաստ է, որ ոչ:

Գոնե մեզ չօժանդակելու փաստից է պետք հետևություն անել, թե ինչպես պետք է հարաբերվենք աշխարհի հետ:

Իսկ ինչ մնում է քաղաքական այսօրվա պատասխանատուներին, ասեմ: Եթե նույնիսկ ի վիճակի չեն գործող իշխանությունները սատարել Ուկրաինային, ապա ձեռնպահ լինելը որոշակի կփրկի իրենց դեմքը: Ու շեշտեմ, որ սա Ուկրաինայի խնդիրը չէ, սա քաղաքակրթական խնդիր է, տեսակի խնդիր է, որի արժեքների ջատագովն են փորձում հանդես գալ իշխանությունը:

Իսկ հակաիշխանականներին (ՊՈւ և ՀԴ) ու արտախորհրդարանական չիշխանականներն (ԲՀԿ և ՀԱԿ) էլ «Պուծինի մեռած» են և մեր այս վիճակի ամենամեծ մեղավորներն ու պատասխանատուներն են: Սակայն, չմեղանչելու համար նշեմ, որ իրենց շարքերում կան անհատներ՝ վերոգրյալս կիսող, ուղղակի ակամայից այլ լիգայով են հանդես գալիս, այդ թվում՝ ոչ պատահական մարդիկ:

Այնպես որ, մի անգյալացեք և մի տրվեք պրոպագանդային: Օգտվեք հնարավորինս շատ աղբյուրներից», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ