fbpx
Սպորտ

Բարսայի նախագահը հերքել է երկար ժամանակ շրջանառվող լուրերը

Արդեն երկար ժամանակ է, ինչ ողջ աշխարհի սպորտային մամուլը խոսում է Դորտմունդի «Բորսուսիայի» աստղ Էրլինգ Հալանդի «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության ու նրա հետ վարվող բանակցությունների մասին։

Այս հարցին է անդրադարձել նաև կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան։

Վերրջինիս խոսքերը փոխանցում է Goal.com-ը։

Լապորտան ասել է, որ Հալանդի տեղափոխության հարցով «Բարսան» երբեք ոչ մի բանակցություն չի վարել՝ ոչ հանդիպում, ոչ խոսակցություններ։

Ինչ վերաբերվում է Գերմանիայում Հալանդի ու «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավիի հանդիպմանը, ապա այս մասին Լապորտան ասել է, որ 2 մարզիկներ կարող են խոսել ֆուտբոլի մասին, ակնարկելով, որ բանակցությունների մասին խոսակցություններ չեն գնացել։

«Բարսելոնայի» նախագահն ասել է, որ Հալանդի տեղափոխության հարցով առաջին քայլը, ինչ կանի «Բարսան», դա «Բորուսիայի» հետ կապ հաստատելն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ