fbpx
Սպորտ

Ման Սիթի – Բորուսիա խաղի մրցավարը ինքնագիր է վերցրել Հալանդից․ ինչո՞ւ

Օրերս կայացած «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա» հանդիպման մրցավարի օգնական Օկտավիան Շովրեն ինքնագիր է խնդրել գերմանական ակումբի հարձակվող Էրլինգ Հալանդից։

Լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, թե ինչի համար էր անհրաժեշտ մրցավարին այդ ինքնագիրը։

Բանն այն է, որ Շովրեն արդեն տարիներ շարունակ օգնում է՝ աուտիզմով ծանր տեսակով հիվանդների համար նախատեսված բժշկական հաստատություններից մեկին։ Այդ կենտրոնի բյուջեն գոյանում է նվիրատվություններից և աճուրդներից ստացված գումարներից։

Պարզվում է, որ 2015 թվականից Շովրեն այդ կենտրոնին նվիրում է խաղերի շնորհիվ ձեռք բերած շապիկներ, լուսանկարներ ու ինքնագրեր, որոնք հետո աճուրդի են հանվում։ Հենց այս նույն նպատակով էր մրցավարը ինքնագիր է վերցրել Հալանդից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ