Կառավարության ներկայացուցիչները սահմանագծում չեն արել, այսինքն բանակցություններում չեն համաձայնացրել նախնական, թե քարտեզների վրա ոնց կարա լինի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները: Ինչու՞ են գնացել մարդկանց համոզում հող տալ՝ պատերազմ թույլ չտալու պատրվակով, լեգիտիմության պատրվակով: Այսինքն վախցնում են, որ մարդիկ համաձայնվեն և չհամաձայնվելու դեպքում էլ պատերազմի մեղքը կախեն չհամաձայնողների վրա:
1. Պատերազմ լինելը իրենք չեն բացառում, հակառակը՝ պնդում են, որ լինելու է,
2. Այն իրենք իվիճակի չեն կանխել, դա կարող են կանխել արևմուտքից, պայմանով, որ ռուս-թուրքական խաղ չլինի, այլ ինքնիշխան գործի Հայաստանը,
3. Տարածքները տալով՝ ավելի վատ դիրքեր կլինեն պատերազմելու տեսանկյունից, որովհետև ներկայիս դիրքերը ավելի արդյունավետ են,
4. Թշնամու նպատակը չի կարող սահմանափակվել դիրքերով ու տարածքներով, այլ ՀՀ լուծարումն է և ՀՀ տարածքներում ադրբեջանցիներով բնակեցնելը՝ հայ ժողովրդից խլել հայերի սեփականությունը, այսինքն բախումները Տավուշից կձգեն մինչև Սյունիք՝ միջանցք պոկելու նպատակով, որով կխցանեն Երևանի աորտան:
Այս ելքերը քննարկվել են իրենց ներսում, որի մասին հայտարարվեց, որ ավելի շատ հարցեր են քննարկել, քան տրվում են: Պարզ է՝ թշնամու հետ էլ է քննարկվել: Ու գալիս ենք սկզբում դրված հարցին՝ սահմանագծում չե՞ն արել, որ թշնամին ասի՝ սա ձեր սահմանն է, սա իմ, այսինքն ճանաչի Հայաստանի Հանրապետության սահմանները ինչ-որ ձև, այնուհետև հայտարարվի՝ ահա այս քարտեզներով ենք ձեզ ճանաչում, հետո քննարկումները հանրության հետ սկսեն, այնուհետև սահմանազատում իրականացվի: Չեն արել, բնական է, որովհետև թշնամին «29.800-Ալմա Աթին» չի ճանաչել ու չի ճանաչելու: Դա հիմք չի:
ԱՊՀ-ն այն միջազգային իրավահարաբերությունների հարթակը չէ, որտեղ կարելի էր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև եղած հարցերը լուծել, լուծել նաև Արցախյան կոնֆլիկտը: Կոնֆլիկտի լուծման՝ իր բոլոր բաղադրիչներով, այդ թվում տարածքների մասով հիմքը՝ ԵԱՀԿ (նախկինում՝ ԵԱՀԽ) կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջազգային ճանաչումն է (անդամակցումը) 1992 թվականի սեպտեմբերի 7-ին, որպես անկախ պետություններ: Արձանագրվել , որ պետություները միմյանց հետ ունեն տարածքային վեճ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտ, որոնք պետք է լուծեն կոնֆլիկտը իրենց մանդատի ներքո( ստեղծել են Մինսկի Խումբ), խաղաղ ճանապարհով՝ հարգելով ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները:
ԱՊՀ տանել հարցը՝ սահմանագծման-սահմանազատման՝ մոռացության մատնելով ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ ՄԽ-ն, դա ռուս-թուրքական պրոեկտ է, դա սեփական շահերի դեմ հանդես գալ է, դա այլոց մեղքը վերցնել և սեփական գլխին քաշել է: Հարկավոր է «վազեցնել» ԵԱՀԿ, որը կարող է ստիպել Ադրբեջանին մարդկության դեմ գործած հանցագործությունների տակ կքել և կատարել միջազգային պարտավորությունները: Ալիևի հակառակ խոսելը ոչինչ է, երբ ԵԽԽՎ-ն այդ մասին նշում է ու սեղմում կոճակերը:
Ինչու՞ գնացինք միջազգային հարաբերություններ: Որովհետև, օրեր առաջ, երբ գործող ռեժիմը եվրաինտեգրում էր բորբոքում հանրության շրջանում, և ԵԽԽՎ-ն ասեց, թե ոնց կվարվի Ադրբեջանի դեմ Հայաստանի նկատմամբ ագրեսիա կիրառելու պարագայում, հիմա վազել Ոսկեպար ու իրավական հիմքեր ստեղծել, որ ԵՄ-ն ո՛չ մեզ ընդունի ազատականացված վիզանրով ու շուկայով, ո՛չ էլ պատժել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը էմբարգոներով ու սանկցիաներով, ինչը կնշանակի մահ նրանց համար, նշանակում է մեկ բան՝ պահել թշնամի Ալիևին, որի մասին խոսում է նաև միջազգային դատարաններից հայցերը ետ կանչելու հնարավորությունը:
Որպես ապացույց բերեմ մի քանի օրինակներ. նույնն արեցին ՄԱԿ ԱԽ նիստից ժամեր առաջ՝ հայտարարելով, որ Արցախում հայերին վտանգ չի սպառնում և ԱԳՆ-ին ու դեսպանին, ինչպես նաև կարևորագույն գործընկերներին փակուղի մտցրին, երբ ցեղասպանություն գործելու մահացու մեղքի տակ էր Ադրբեջանը, ինչպես որ ԱՄՆ կոնգրեսի լսումներից հետո ԱՄՆ կոնգրեսականներին և այն մարդկանց, որոնք անասելի ջանքեր էին դրել, փակուղի մտցրին՝ իբր հարցերը կլուծեն տարածաշրջանում, ինչպես որ Ստոլտեմբերգին ասվեց, որ տարածաշրջանի հարևաններին՝ Իրանին ու Վրաստանին չեն նեղացնի ՆԱՏՕ մտնելով, կարծես հայհոյանք է դա իրենց համար (իրականում Ռուսաստանի համար), քաի որ Իրանի և Վրաստանի հարևան Թուրքիան ՆԱՏՕ անդամ է և ոչ մեկ չի բողոքում դրանից կամ նեղանում:
Այլ կողմից գամ. ինչ բերվեց Արցախի գլխին, նույնն արվում է նոյեբմբերյանցիների, սյունեցիների ու գեղարքունիքցիների գլխին, և դա յուրաքանչյուրիս է վերաբերվում՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին: Իհարկե, Արցախի վերնախավը, ինչպեսև գործող վարչակազմի ու նախկինների մեծ մասը, ուղնուծուծով ռուսամետ և/կամ թուրքամետ էր և միգուցե ելքեր չէր կարում տար, բայց միջազգայինները դրանք լավ գիտեին ու քայլերն անում էին Արցախի հայ ժողովրդի համար, Հայաստանի համար՝ վստահաբար ելնելով իրենց շահերից, իրենց կանոնակարգերից, որը խոչընդոտվեց ռուսաթուրքամետների կողմից՝ վարչակազմերի ձեռքով ու մեղքով:
Այսքանը տեսնելուց հետո, չկա թողնելու, որ նույնն անեն Հայաստանի գլխին: Ուղին ազատության համար հայ ժողովրդի պայքարն է, որը հաղթանակով կամրագրվի՝ հայ ժողովրդի ինքնության, անվտանգության, ինքնիշխանության և Հայատանի տարածքային ամբողջականության հաստատմամբ:
«Բացում» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյան