Ինչո՞ւ է Ռամոսը մնում պահեստայիններին․ հարցին անդրադարձել է Պոչետինոն

Ամենադիտվածներ

Երեկ Լիգա-1-ի շրջանակներում ՊՍԺ-ն մրցեց «Լիոնի» հետ։ Խաղի ընթացքում կրկին խաղաժամանակ չստացավ ակումբի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։

Դաշտ դուրս չգգալու մասով ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասաց, որ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար պայքարում են բոլորը ու ինքը որոշեց այս անգամ դաշտ դուրս բերել Կիմպեմբե-Մարկինյոս զույգը։

Պոչետինոյի խոսքերը փոխանցում է GFFN-ն։

Նշվում է, որ Ռամոսը Ֆրանսիայի առաջնությունում այս մրցաշրջանում ընդամենը 2 խաղի է մասնակցել։

Նշենք նաև, որ ՊՍԺ-«Լիոն» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Ամենաթարմ