fbpx
Հարցազրույցներ

Ինչո՞ւ է վարչապետն ասում, որ իրենք իրականացրել են ստանձնած բոլոր պարտավորությունները

«Հեղափոխությունը ներկայումս գտնվում է ավարտի փուլում, այսինքն՝ մենք փորձում ենք կանգնեցնել հեղափոխությունը, որպեսզի հետո նոր հեղափոխություն հանկարծ տեղի չունենա»,- ասաց լրագրող, վերլուծաբան Կարպիս Փաշոյանը՝ հավելելով, որ այժմ գտնվում ենք պետությունը վերականգնելու շրջափուլում: Հայտնում է 1in.am-ը.

Նրա խոսքով՝ ներկայում ռևանշի ռիսկեր չկան. «Դա կախված է կառավարության քաղաքականությունից: Օրինակ՝ նրանց հարկային քաղաքականությունը և Հարկային օրենսգիրքը, իմ համոզմամբ, ական է Փաշինյանի ոտքերի տակ, և մի օր ժողովուրդը կարող է պայթել, քանի որ այդ Հարկային օրենսգրքով չի ապահովվում սոցիալական արդարությունը»:

Կարպիս Փաշոյանը տարակուսում է՝ ինչո՞ւ է վարչապետն ասում, որ իրենք իրականացրել են ստանձնած բոլոր պարտավորությունները, երբ չկա նոր Ընտրական օրենսգիրքը: «Այսինքն՝ մյուս կարևոր ականն այն է, որ կորցնում են իրականության զգացողությունը կամ այդպիսի վտանգ կա»,- նշեց նա և հավելեց, որ հին ԸՕ-ով հնարավոր չէ ձևավորել կենսունակ քաղաքական համակարգ:

Փաշոյանը կարծում է, որ եթե չձևավորվի ազդեցիկ ընդդիմություն, այս իշխանությունը նույնպես, չտարբերվելով աշխարհի մյուս բոլոր իշխանություններից, կարող է գնալ իրականությունից կտրվելու և ինչու չէ՝ նաև այլասերվելու ճանապարհով:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ