Facebook ընկերության ինժեներների թիմը փորձել է բացատրել, թե ինչի պատճառով է տեղի ունեցել ժամեր տևած խափանումը։
Տարածած հայտարարության մեջ ասվում է, որ տեղի են ունեցել գլխավոր երթուղիչների (маршрутизатор) փոխդասավորվածության փոփոխություններ ու արդյունքում ստացվել է այնպես, որ սերվերների միջև ցանցային տրաֆիկը խափանվել է և ընդհատվել է հաղորդակցությունը։
Հատկանշական է, որ ըստ Facebook-ի ներկայացուցիչների, խափանման հետևանքով օգտատերերի տվյալների բացահայտում ու արտահոսք չի եղել։
Ավելի վաղ հայտարարվում է, թե 1,5 միլիարդ օգտատիրերի տվյալներ սև շուկայում վաճառքի են հանվել։