Իրավական

Բադասյանն ասել է, թե ինչու ՍԴ-ում նիստեր չեն կայանում

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցում խոսել է այն մասին, թե ինչու Սահմանադրական դատարանում նիստեր չեն կայանում։

Նա նշել է, որ այս իրավիճակն առաջացել է երկու դատավորների արձակուրդում լինելու պատճառով, իսկ եթե նրանք չգնային արձակուրդ, ապա հնարավոր կլիներ ապահովել քվորում։

«Սահմանադրության փոփոխության արդյունքում չի առաջացել, այլ երկու դատավորների արձակուրդ մեկնելու», – ասել է Բադասյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պողոսյանը արձակուրդ էին գնացել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ